ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Աշխարհի բոլոր պոպուլիստները մեկ ընդհանուր բան ունեն՝ խոսում են ժողովրդի անունից

Աշխարհի բոլոր պոպուլիստները մեկ ընդհանուր բան ունեն՝ խոսում են ժողովրդի անունից
07.11.2026 | 18:32

Նա հայտնի լոզունգ ուներ. «Ամեն մարդ թագավոր է»։ Նա հասարակ ժողովրդին հաճոյանալու և նրա ձայները ստանալու համար քարոզարշավների ժամանակ փայտ էր կոտրում, կով կթում, հող փորում։ Ինքն էր տպում և կնոջ հետ բաժանում իր բուկլետները։ Նա ժամանակակից տեխնոլոգիաներն ակտիվ օգտագործում էր իր քարոզչության համար։

Բոլոր ընտրությունների ժամանակ նա խոստանում էր կառուցել ճանապարհներ, հիվանդանոցներ, դպրոցներ, վարկի տոկոսներն իջեցնել և այդ ամենի համար փողը նա պատրաստվում էր վերադարնձնել «ժողովրդին թալանած օլիգարխներից»։

Նա ակտիվ հանդիպում էր ընտրողների հետ, գնում անգամ այնպիսի խուլ տեղեր, որտեղ մի քանի տասնյակ ընտրող կար, հանդիպում բոլոր խավերի մարդկանց հետ։ Ընտրվելուց հետո նա կատարեց խոստումները․ ճանապարհներ ու դպրոցներ կառուցեց, բայց այդ ամենը՝ պարտքով։ Նրա օրոք արտաքին պարտքը աճեց 15 անգամ։ Եվ երբ բանկերը դադարեցրին նրան պարտք տալ և պահանջեցին նախկին պարտքերը, նա կրկին կպավ օլիգարխների ջանին ու փորձեց նրանցից փող «քերել»։

Երբ նրան մեղադրեցին պաշտոնական դիրքը չարաշահելու, կաշառքի ու պետական միջոցները աննպատակ վատնելու մեջ և նրա նկատմամբ իմպիչմենտի գործընթաց սկսեցին, նա իր ընտրազանգվածին լցրեց փողոցները, ժողովրդից մուրճ պահանջեց՝ օլիգարխներին ճզմելու համար, հետո թռուցիկներ բաժանեցին, որտեղ ասվում էր, որ նախկին թալանչիները ցանկանում են վերադառնալ և ոչնչացնել ժողովրդի ծոցից ելածին։ Նա կաշառեց իմպիչմենտի գործընթացքում ձայնի իրավունք ունեցող 15 հոգու և կանխեց այդ գործընթացի հետագա զարգացումը։ Այդ հաղթանակից հետո նա հավաքեց այն բանկիրներին, որոնցից պարտք էր վերցրել և հորդորեց, որպեսզի բանկերն իրենք մարեն պետությանը տրված վարկերը։ Երբ բանկիրները չհամաձայնեցին, նա հայտարարեց, որ այդ դեպքում պետությունն իրենց պարտք չի։ Չնայած դա չէր կարող օրենքի ուժ ստանալ, և դատական պրոցես սկսվեց, բայց նա այդ ընթացքում ժամանակ ստացավ պարտքերը չվճարելու համար։ Նրանից հետո պետությունը դեռ 25 տարի վճարում էր այդ պարտքերը։

Հետո նա փող հավաքելու մեկ այլ մեխանիզմ ստեղծեց․ հիմնեց թերթ և բոլոր ձեռնարկատերերին հրահանգեց ուռճացված գներով գովազդ տեղադրել այդ թերթում: Նրանք, ովքեր հրաժարվում էին գովազդ տեղադրել, զրկվում էին պետական գնումներին մասնակցելու հնարավորությունից: Խոշոր ընկերությունները պարտավոր էին գնել թերթը և անվճար տարածել այն:

Նա իրեն ենթական հատուկ ոստիկանական ստորաբաժանում ստեղծեց, որ հաշվետու էր միայն իրեն։ Նա ճնշում էր ցանկացած ընդդիմադիր քաղաքական ուժի, որը կհամարձակվեր իշխանության հայտ ներկայացնել։ Կոմպրոմատներով, շանտաժով ու կալանքով հասնում էր իր առջև դրած նպատակին։

Եթե դուք էլ եք կարծում, որ խոսքը բոլորիս հայտնի ծուռատամի մասին է, ապա սխալվում եք։ Վերևում ներկայացված անձը 1928-1932 թվականներին ԱՄՆ Լուիզիանա նահանգի նահանգապետ, ապա կոնգրեսի սենատոր Հյուի Լոնգն էր, ով արդյունքում սպանվեց մի բժշկի կողմից, ում դատավոր աներոջ վրա Լոնգը հերթական գործն էր կարել տվել և մտադիր էր խայտառակել նրա ծագումն ու արյունը։

Այս կերպարի մասին 1946 թվականին Ռոբերտ Փեն Ոուրենը լավ գիրք ունի՝ «Արքայի ողջ թիկնազորը» (Вся королевская рать)։ Վեպը արժանացել է Պուլիցերյան մրցանակի և էկրանավորվել:

Աշխարհի բոլոր պոպուլիստները մեկ ընդհանուր բան ունեն․ նրանք խոսում են ժողովրդի անունից, օգտագործում նրանց իրենց նպատակների համար և արդյունքում անում ամեն բան, որ միայն իրենց լավ լինի։ Նրանց համար ժողովուրդը իշխանության հասնելու միջոց է, ոչ ավելին։

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 415

Մեկնաբանություններ